Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային տարիներին բոլոր շրջանները հրաձգարան ունեին

Հոկտեմբեր 15,2014 23:27

Խորհրդային տարիներին միայն Երեւանում 10 հրաձգարան կար, հանրապետության բոլոր շրջանները հրաձագարան ունեին եւ այնտեղ մարզվում էին: Բայց ներկա պահին Երեւանում կա նորմալ գործող մեկ հրաձգարան, ԴՕՍԱԱՖ-ի հրաձգարանը կիսով չափ է աշխատում, Վանաձորում՝ մեկ հատ խարխուլ ու փոքր չափերի, իսկ Գյումրիում, որտեղից միշտ ունեցել ենք լավ հրաձիգներ, ներկա պահին կա մեկը, որը պատկանում է անհատի: Այնտեղ հրաձիգները վարձակալությամբ են մարզվում», – երեկվա մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Մասնագետի խոսքերով, մինչեւ այժմ պաշտպանության նախարարությունն էլ մարզաձեւի զարգացմանը չի օգնել: «Հիմա բանակցում ենք ՊՆ-ի հետ: Մեր ֆեդերացիայի նախագահը մի քանի անգամ արդեն բանակցել է եւ հուսով ենք, որ համագործակցություն այսուհետեւ կլինի», հավելեց մասնագետը:

Բանախոսի համոզմամբ, եթե լինի անհրաժեշտ աջակցություն, հատկապես պատանիներն ու երիտասարդները միջազգային մրցումների ավելի շատ կմասնակցեն: Այդուհանդերձ, Սեյրան Նիկողոսյանը հույս է փայփայում, որ Հայաստանի հրաձիգները կպայքարեն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի 2-3 ուղեգրի համար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031