ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Արցախի 23-րդ տարեդարձի առթիվ Բելգիայում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Հարգարժան հյուրեր,
Այս երեկո ես չեմ խոսելու որպես ՀՀ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կամ որպես Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ոչ Էլ նույնիսկ որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի անդամ:
Այս երեկո ես կցանկայի խոսել որպես անձ, ինչպիսին որ ես ինքս կամ. մարդ` ծագումով Լեռնային Ղարաբաղից, որպես բնակիչ, ով ցավոք հաճախ բացակայում է հարավում գտնվող իր սիրելի Հադրութ քաղաքից:
Կարդացեք նաև
Որոշ մարդիկ ասում եմ, որ Ղարաբաղը Եվրոպայի արևելյան սահմանագիծն է, մյուսները համարում են այն Եվրոպայի սկիզբ ու Եվրոպայի մասնիկ, իսկ ես` դեռ ավելին, կարծում եմ, որ ինչ – որ չափով, Ղարաբաղը ինչ-որ առումով Եվրոպայի հոգին է, Եվրոպայի խղճի ձայնը, հաճախ, ճակատագրի բերումով միգուցե և թույլ, սակայն` ճշմարտացի. այսօր եմ կփորձեմ բացատրել, թե ինչու:
Ակներև է, որ Արցախը պատկանում է եվրոպական արժեհամակարգին: Մենք առաջինն էինք աշխարհում, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դրանից հետո մեր երկիրն ունեցել է անկախության բարձր մակարդակ` երբեմն տարբեր տերությունների հետ կապված, երբեմն ամբողջապես անկախ` այլ թագավորությունների հետ դաշնային ձևով: Դրանք ժամանակներ էին, երբ մեր հայտնի ընտանիքներն ամուսնանում էին եվրոպական հեղինակավոր ընտանիքների հետ, երբ մեր ժողովուրդը Եվրոպայի հետ ձեռք ձեռքի տված պայքարում էր քրիստոնեության պահպանման համար:
Ձեզանից շատերի նման, մենք ևս բախվել ենք ամենադաժան բռնատիրական վարչակարգերին: Ինչպես գիտեք, խնդրի ծագումը, ինչի հետևանքով մենք մինչ օրս տառապում ենք, կապված է Լենինի կամայական որոշման հետ, որը հետագայում պետք է իրացվեր Ստալինի կողմից` 1920 թվականին Լեռնային Ղարաբաղը` այդ ժամանակ նորաստեղծ Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությանը փոխանցելով: Դրանից հետո շուրջ 60 տարի տևած հալածանքները, որոնք խառնվում էին մեր ինքնաբավ կոչմանն ու վճռակա¬նությանը, բավարար չեղան չեզոքացնելու եվրոպական մեր արժեքները:
Արդյունքում, 1988 թվականին, առաջին խաղաղ ժողովրդավարական շարժումը Խորհրդային իշխանության դեմ ծագեց հենց Ղարաբաղում, որն ինչպես գիտենք, իր շարունակությունը պետք է ստանար մեր եվրոպացի ընկերների կողմից: Առաջին ինքնորոշման հանրաքվեն Եվրոպայում, Խորհրդային սահմանադրության և միջազգային իրավունքի ուժի շրջանակներում, տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խաղաղ կերպով քվեարկեց անկախության օգտին` հանրաքվեին բնակիչների 82% մասնակցությամբ և ձայների 99.99 % կողմ քվեարկությամբ:
Դժբախտաբար, ժողովրդի այս ժողովրդավարական ու խաղաղ կամարտահայտմանը հետևեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան, ինչի արդյունքում եղան շուրջ 40.000 զոհեր ու հրադադարի ստորագրում` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև:
Դրանից հետո մինչ օրս, մեր բնակչությունը շարունակում է ռազմական առումով անախորժություններ կրել աշխարհում` միակ ինքնակարգավորվող զինադադարի պայմաններում: Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, մենք կարողացել ենք ինքնուրույն իրացնել եվրոպահեն ժողովրդավարության զարգացման մոդելը, որտեղ նախագահները փոխվում են ընտրությունների արդյունքում, որտեղ կուսակցությունները միմյանց փոխարինում են իշխանության դեպքում և որտեղ ժողովուրդը հպարտ է իր ժողովրդավար կառույցների գործունեությամբ:
Մենք`արցախցիներիս, շարունակելու ենք պայքարել մեր ապագան տնօրինելու մեր իրավունքի համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում Ադրբեջանը`ողջ Արևելյան գործընկերության շրջանակներում քաղաքական բանտարկյալների ռեկորդային թվով բռնատիրական պետություն, որտեղ վերնախավը սնվում է նավթային եկամուտներով, ուր բնակչությունը նույնիսկ չի կարող առաջ քաշել որևէ քաղաքական նախագիծ` հակասող ռեժիմի հիմնական տարրերին: Իսկ ընտրական գործընթացները այդ երկրում պարզապես խաբկանք են:
Ինչպես կարող է ինչ-որ մեկն ասել կամ համոզել, որ մեր երկիրն անցնի Արևելյան գործընկերության ամենակոռումպացված և բռնատիրական ռեժիմի այդպիսի տիրապետության տակ: Կամ կա՞ ինչ-որ մեկը, ով կցանկանար լինել Ադրբեջանի մաս` իր ժողովրդի կամքին հակառակ:
Ըստ իմ ըմբռնման, հենց սա է այն, ինչը կարելի է անվանել Եվրոպայի խիղճ: Ես համոզված եմ, որ նորակազմ Եվրոպական Խորհրդարանը, Եվրոպական Խորհրդարանի մեր ընկերները հանդես կգան որպես Եվրոպայի խղճի ու Լեռնային Ղարաբաղի բարձրախոսներ, ու ոչ միայն այս հարթակում, այլ նաև ԵՄ այլ կառույցներում:
Ի վերջո, պատմությունը ապացուցում է, որ այն ինչը լավ է Լեռնային Ղարաբաղի համար, լավ է նաև Եվրոպայի համար: Այն պարագայում, երբ մենք հավատարիմ չենք մեր արժեքներին, երբ մենք չենք լսում մեր խղճի ձայնը, մենք կորցնում ենք մեր իրական ազատությունը:
Շնորհակալություն, հարգելի եվրոպացի ընկերներ, շնորհակալություն, հարգելի մասնակիցներ խնդրի կարևորության ըմբռնման համար:
Ակներև է, որ Արցախը պատկանում է եվրոպական արժեհամակարգին. մեր պատմու-թյան անցած 300 տարիների ընթացքում, հայերի հետ մեկտեղ, մենք առաջինն էինք աշխարհում, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: -Սա ինչպես հասկանալ???