«Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետական մարմինների գործառույթ չէ, անհրաժեշտ է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի պահանջարկ ստեղծվի նաև բնակչության շրջանում: Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել, թեև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ չնչին առաջընթաց կա, սակայն դա դեռ բավարար արդյունք չէ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ ասաց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարական ծրագրի արդյունքում կոռուպցիոն դեպքերի նվազում չի արձանագրվել, բայց եւ աճ չի գրանցվել. «Մնացել է նույն մակարդակում»:
Պարոն Քրմոյանն էլ վստահեցրեց, որ կոռուպցիայի հարցում ցուցանիշների բարելավում է գրանցվել: Նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարական ծրագիրը մշակելիս նկատի են ունեցել նախկին փորձը, եղած բացթողումներն ու թերությունները. «Հաշվի ենք առել նախորդ ռազմավարության խնդիրները և այն ցուցանիշները, որոնք գրանցվել են նախորդ տարիներին: Իհարկե, նախորդ ռազմավարությունը բավականաչափ մեծ էր և հավակնոտ, ընդգրկում էր պետական կառավարման բոլոր ոլորտները, ինչի արդյունքում հնարավորություն չկար կենտրոնանալու թիրախային , ռիսկային ոլորտների վրա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ