Արդեն երկրորդ օրն է հացադուլի մեջ է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանը (Մանախը):
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին նրա հարազատները՝ հացադուլի պատճառը նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժումն է: Դատապարտյալը պնդում է, որ ինքը հացադուլը կշարունակի այնքան, մինչև կբավարարվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր դիմումը: