Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական պատվիրակությունը` Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն:
Քննարկվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները և դեռևս չօգտագործված ներուժը:
Կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ