Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվում է հայ աղջիկներին ևս պարտադիր բանակ զորակոչելու հարցը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2014 19:40

Ինչպես տեղեկացրել ենք,  բանակի խնդիրներով զբաղվող մեկ տասնյակից ավելի փորձագետներ, իրավաբաններ և լրագրողներ բանակային մահացությունները նվազեցնելու, բարեփոխումներ կատարելու նպատակով  առաջարկությունների փաթեթ են ներկայացրել ՊՆ-ին, ԱԺ-ին: Նկատենք, որ առաջարկ ներկայացնողների մեջ  է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Փաթեթը բաղկացած է 36 կետից, և դրանցից մեկը  վերաբերում է աղջիկներին  6-12-ամսյա ժամկետով բանակ զորակոչելուն:

«Աղջիկներին բանակ զորակոչելու գաղափարն արդեն 5 տարի է` պտտվում է տարբեր հասարակական խմբերում, գաղափարներում, բանավեճերում և այլն և այլն, և վիճելի է մնում: Մարդիկ  կան ասում են` դա ի՞նչ կապ ունի  բանակում առկա  խնդիրների հետ: Մարդիկ ասում են` այս խնդիրները դրանով չեն լուծվում, մասնագետների  մի մասն էլ ասում է, որ դա կարող է  լրջորեն փոխել  իրադրությունը հենց բանակի ներսում: Երկրներ կան, որտեղ աղջիկը քանի  դեռ ամուսնացած չէ, պիտի ծառայի, իրենց կարգերն են, երկրի վիճակն է, թշնամին է…Իսրայելի մասին է խոսքը , օրինակի համար զենքը միշտ պիտի լինի Իսրայելում. արձակուրդ ես գնում, ազատ ես ստանում, կինոթատրոն ես հաճախում, զենքը հետդ պիտի լինի, ուրիշ ձև չկա, օրենքով է այդպես: Սրանք հայեցակարգային են,  խորությամբ մտածել է պետք»,- ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ բարեփոխումների այս կետը ներկայացնելիս:

Գյումրու զինկոմիսար պարոն  Խաչատրյանն էլ  ասաց, որ Հայաստանում արդեն 46 աղջիկ ծառայում է բանակում, և ցանկացած մեկը, որը ցանկություն ունի կարող է ծառայել: Այս քննարկմանը ներկա աղջիկներից մեկը պաշտոնյային հիշեցրեց, որ ըստ բանակային բարեփոխումների փաթեթի՝ խոսք է գնում  աղջիկների պարտադիր ծառայության մասին:

Ըստ Լևոն Բարսեղյանի,  սա հեղափոխություն  կենթարկի  բանակային համակարգը: Կանանց ու աղջիկների ներկայությունը զորմասերում կարող է տրամադրություն փոխել,  հոգեբանական  ազդեցություն ունենալ, որոշ դեպքեր կանխել:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Այ, դուրս եկավ:Մի զորամաս ազջիկ տվեք, դարձնեմ դիպուկահար, Նադյաից ուժեղ:Հաճույքի համար կանեմ ու Նադյաի ինադու:Մի 15 տարի ուշացրել եք, իհարկե, ազգային ռազմավարական հեռածրագրի հետ է ուշացվել, բայց թեկուզ ուշացումով, լավ ծրագիր է, որ կաշխատի անսերժ Հայաստանի պարագայում:Եթե առյուծ ունեք, էգ ու որձը ո*րն է: Գրազով էս պետության մեջ լյուբոյի հետ կրակեմ, հարյուրից մեկը գուցե վրիպեմ:Նադյան 18 ն է վրիպում, էն էլ Ջողազի ուղղությամբ:Հայուհիներ, դուք եք ձեր ազգի հերոսուհիները, կեցցեք դուք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031