Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որ Հնդկաստանի Փյուն քաղաքում ընթացող շախմատի U20 աշխարհի առաջնության ութերորդ տուրից հետո 6,5 միավորով բաժանում էր 1-3-րդ տեղերը, այսօր պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեեւից ու նահանջեց 5-րդ հորիզոնական: Կարենն ընդամենը կես միավոր է ետ մնում առաջատարների եռյակից:
Աղջիկների պայքարում կրկին հաղթական միավոր վաստակեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը եւ 5,5 միավորով բարձրացավ 18-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ