Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է՝ որպես հանցագործների»

Հոկտեմբեր 15,2014 19:03

«Այդ օրակարգը չի քննարկվել»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ միացյալ հարթակի օրակարգը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Զարուհի Փոստանջյանը, մտահոգված այն փաստից, որ եռյակն այդպես էլ օրակարգ չձևավորեց, որոշել է ինքը եռյակին թելադրել օրակարգ: Այն բաղկացած է 8 կետերից, որոնք գլխավորում է «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը»: Երկրորդ կետով սահմանվում է, որ «ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանն ու դատավճռով ազատազրկմանը»:

Զարուհի Փոստանջյանը եռյակից պահանջում է նաև հասնել նրան, որ ապօրինի  սեփականաշնորհված և ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ձեռք բերած ունեցվածքը վերադարձվի պետությանը, պահանջներից մեկն էլ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:

Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ չի քննարկվել այս օրակարգը, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց. «Ինքը դա տարածել է ԶԼՄ-ներին՝ որպես իր առաջարկ: Այն չի քննարկվել, դա իր առաջարկությունն է հանրությանը, եթե պետք լինի, կքննարկենք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. <> կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը եռյակի առաջ շատ ճիշտ պահանջ է դնում`հասնել այն բանին,որ եռյակը ապօրինի սեփականաշնորհված գույքի պետությանը վերադարձնելու համար պայքարի:Խորհրդային ժամանակներում պետության ունեցվածքը համարվում էր համաժողովրդական սեփականություն:Համաժողովրդական սեփականություն հանդիսացող պետական ունեցվածքը,որ ստեղծվել էր ժողովրդի արդար աշխատանքի շնորհիվ,սեփականաշնորհման անվան տակ թալանվեց:Պետության ունեցվածքին տեր դարձան մարդիք,որոնց գրպանում անգամ սուրճ խմելու փող չկար,ուր մնաց թե նրանք կարող էին սեփականացված ձեռնարկությունները աշխատացնեին,այն էլ այն դեպքում,որ պետականօրեն հայտարարվեց,որ պետությունը սեփականաշնորհված ձեռնարկությունները աշխատեցնելու համար ֆինանսներ չի կարող հատկացնել:Թալանչիները իրենց գոյությունը քարշ տալու համար հարյուրավոր գործարանների սարքավորումները մետաղի ջարդոնի գնով վաճառքի հանեցին:Չկա աշխատող գործարան`կա գործազրկություն,որն էլ ծնեց բնակչության հոսք արտասահման:Սա կշարունակվի այնքան ժամանակ,մինչև իշխանությունները չմտածեն գոյություն ունեցող,բայց ապաշնորհ մարդկանց ձեռքն անցած արտադրական ձեռնարկությունների աշխատեցման համար նոր ուղի փնտրել:Իմ կարծիքով ճիշտ կլիներ,որ պետությունը սեփականաշնորհված և աշխատող ձեռնարկությունների տերերի վրա դներ սեփականաշնորհված,կամ,ավելի ճիշտ`թալանված ձեռնարկությունների իրական արժեքի հատուցման հարկ,մինչև իրական արժեքի մարում:Այս հարցի վրա կցանկանայի կենտրոնանար Զարուհի Փոստանջյանը:Թալանչիները պետք է հատուցեն թալանի համար:

  2. david says:

    Զարուհի*…Ո*վ ասի*, ԲՀԿ-ն:Զարուհի, Զարուհի,ի*նչ ես ասում, Զարուհի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031