Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նրանք, ովքեր ընդդիմանում են ԵՏՄ-ի ստորագրության դեմ, ջղաձգության խնդիր չունեն»

Հոկտեմբեր 15,2014 18:54

«Ոչ, վիրավորված չեմ, դա իր անձնական կարծիքն է, որի հետ ես համաձայն չեմ»,-Aravot.am-ի հարցին՝ վիրավորված չէ՞ եռյակի հանրահավաքի ժամանակ հարթակից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի այն հատվածից, որտեղ Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության մասին, այն համարեց «անշրջելի իրողություն» և դրա դեմ պայքարողներին որակեց որպես «երկու-երեք տասնյակ անձանց ջղաձգումներ», այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Շարժումն իր առջեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենեւին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետեւ, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հայտնեց, որ իրենք դեմ են ԵՏՄ անդամակցությանը ու մանրամասնեց. «Մենք համարում ենք առոչինչ ստորագրություն ոչ լեգիտիմ նախագահության կողմից, ինչպես նաև հակասահմանադրական ակտ: Չեմ կարծում, որ նրանք, ովքեր ընդդիմանում են այդ ստորագրության դեմ, ջղաձգության խնդիր ունեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031