«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը այսօր` հոկտեմբերի 15-ին, հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առերեսվել է ոստիկան Սամսոն Ղարիբյանի հետ, որը նրա պնդմամբ` հունիսի 23-ին, ոստիկանության կենտրոնական բաժանմունքի դիմաց բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ.
«Առերեսման ընթացքում ես պնդեցի իմ ցուցմունքները, նա պնդեց իր ցուցմունքները, բնականաբար, կարելի էր ենթադրել, թե նա ինչ կարող էր ասած լիներ: Այսօր ես նախաքննական մարմնին հանձնեցի դեպքի ժամանակ իմ նկարահանած որոշ տեսանյութեր եւ դրանք կկցվեն քրեական գործին»:
Անի Գեւորգյանը մեզ հայտնեց, որ առերեսումները շարունակվելու են եւ առաջիկա օրերին ոստիկանների հետ է առերեսվելու նաեւ օպերատոր Սարգիս Գեւորգյանը, որն այդ օրը բերման է ենթարկվել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ