Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգությունը ռազմավարական մարզաձեւ է Հայաստանի համար

Հոկտեմբեր 15,2014 18:03

Այսօր հրաձգության ֆեդերացիայում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը եւ Հայաստանի հրաձգության հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը խոսեցին մեզ համար կիրառական եւ կենսական նշանակություն ունեցող հրաձգային սպորտում վերջին տարիներին արձանագրված հաջողությունների եւ նվաճումների, ինչպես նաեւ չլուծված խնդիրների եւ անելիքների մասին:

Բանախոսները նշեցին, որ թեեւ հատկապես մեր պատանի ու երիտասարդ հրաձիգները արդեն սկսել են արդյունքներ ցույց տալ եւ մեդալներ նվաճել իրենց տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, իսկ բոլորովին վերջերս նաեւ` պատանեկան օլիմպիական խաղերում, սակայն ցուցանիշներն անհամեմատ ավելի ներշնչող կլինեին եւ կարող են դառնալ, եթե ֆեդերացիան բավարար միջոցներ ունենա զենք-զինամթերք ձեռքբերելու համար եւ մեր հրաձիգները ավելի շատ միջազգային մրցումների մասնակցելու հնարավորություն ունենան:

Սեյրան Նիկողոսյանի խոսքերով, հենց մրցափորձի պակասն է խանգարում մեր մարզիկներին` ավելի հաջող հանդես գալու համար:

Արեգ Սարիբեկյանն էլ նշելով, որ հրաձգության հայկական դպրոցը դեռեւս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ շատ բարձր մակարդակ եւ ավանդույթներ է ունեցել, անկում ապրեց 90-ական թվականներին: «Սակայն հիմա սպորտը, այդ թվում նաեւ հրաձգությունը, զարգանում է եւ ընդհանուր ջանքեր են պահանջվում այսուհետեւ միայն առաջ ընթանալու համար: Պետք է աշխատենք հրաձգությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետեւ այն մեզ համար շատ անհրաժեշտ ու ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձեւ է», – ասաց պարոն Սարիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031