Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդան գետի պատճառած վնասի փոխհատուցումն ուշանում է

Հոկտեմբեր 15,2014 18:15

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 28-ին Սևանա լճից ջրաբացթողման հետևանքով տուժել են Հրազդանի Ջրառատ թաղամասի մի քանի տներ: Քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանի հաղորդմամբ՝ դրանց թիվը 13-ն է: Նրա խոսքով՝ դեպքը հետաքննող հանձնաժողովը ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցչի հետ համատեղ կազմել է վերջնական հաշվետվություն: «Ամեն ինչ քննարկվել է. քաղաքաշինական խնդիր չկա, միայն՝ գյուղատնտեսական: Որոշել ենք փոխհատուցել յուրաքանչյուրին իր կրած վնասի չափով», -ասաց պարոն Տիգրանյանը:

Նա հավելեց, որ եզրակացությունը հաղորդվել է Կոտայքի մարզպետարանին, որն էլ, իր հերթին, պիտի խնդիրը ներկայացնի ՀՀ կառավարության քննարկմանը: Այն հարցին, թե ո՞րն է փոխհատուցման ուշացման պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչինչ միանգամից չի լինում: Ամեն ինչ պետք է բերել փաստաթղթային տեսքի»: Բանախոսը խոստացավ ստույգ պատասխան տալ հաջորդ երեքշաբթի:

Ինչ վերաբերում է ջրառատցիներին, վերջիններս չեն հավատում, որ որևէ բան կփոխվի: Բնակիչներից մեկի խոսքով՝ հանձնաժողովը հրաժարվել է գնահատել ջրախեղդ եղած կենդանիների ու կաղամբի բերքի վնասը՝ պատճառաբանելով, որ փոխհատուցում տրվելու է միայն կարտոֆիլի համար:

Լուսանկարը՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031