Հոկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի սարում վթարի է ենթարկվել բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Մեր տեղեկություններով ՝բեռնատարը բազմաթիվ անգամ շրջվել է:
Մեքենայի մեջ է եղել վարորդը, որը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, հարկային տեսչության աշխատող, նրա 12-ամյա որդին եւ Նոյեմբերյանի 21-ամյա բնակիչ Դավիթ Դարչիկի Անանյանը: Վերջինս ժամը 18.20 րոպեին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից տեղեկացանք, որ Դավիթը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում: Նույն օրը ժամը 23-ի սահմաններում նա տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»: Այդ բժշկական հիմնարկից իմացանք,որ Դ. Անանյանը շարունակում է մնալ կոմայի մեջ:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ «ՈՒԱԶ»-ի վարորդը Երեւանում բուժզննում է անցել: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: 10 օրվա ընթացքում, կապված վիրավորի վիճակից, կորոշվի քրեական գործ հարուցել, թե՝ ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև