Շատ են կարծիքները, որ Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) Խորհրդային միության մոդելն է: Այսօր Aravot.am-ը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այդ մասին, ինչին ի պատասխան պարոն Ճշմարիտյանն ասաց, որ ԱՊՀ-ն ավելի նման է, քան Եվրասիական տնտեսական միությունը:
«ԱՊՀ-ն ավելի մոտիկ է ԽՍՀՄ-ին, քանի որ այն քաղաքական կառույց է, իսկ ԵՏՄ-ն՝ տնտեսական»:
Մանրամասն` տեսանյութում
Պարոն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ
ԱՄՆ-ում հոկտեմբերի 10-12-ը կայացած Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին: Ըստ նախարարի, Հայաստան- Համաշխարհային բանկ գործընկերության փաթեթն այս տարվա հուլիսի դրությամբ, ավելի քան 100 ծրագիր է ներառում, մոտ 2 միլիարդ դոլար տեղաբաշխված ռեսուրս: 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 13 ծրագրերի համար 711 մլն դոլար վարկային փաթեթ` ներառելով տնտեսական աճի արագացման, մրցակցության խրախուսման եւ աշխատատեղերի ստեղծման, առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության եւ տեղական տնտեսության զարգացման եւ այլ ուղղությունները: Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության գործառնությամբ պլանավորված է 257 միլիոն դոլարի բյուջետային ուղղակի աջակցություն, որից 72 միլիոն դոլարը տեղաբաշխվել է 2013 թվականի դեկտեմբերին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-12-ը Վաշինգտոնում վերը նշված ժողովին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ