Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվել են 3-17 տարեկան երեխաների համար կազմակերպված «LITTLE PRINCESS WORLD/UNIVERSE & LITTLE PRINCE WORLD/UNIVERSE», «MISS JUNIOR-UNIVERSE», «MINI/JUNIOR TOP MODEL OF THE WORLD», ինչպես նաև «PRINCESS OF THE GLOBE-2014» և «PHOTOMODEL OF THE UNIVERSE-2014» մրցույթ-փառատոները:
Մրցույթները կազմակերպվել են «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» կողմից: Մասնակցելու իրավունք են ստացել աշխարհի տարբեր մայրցամաքներից ժամանած մասնակիցներ, որոնց թվում «MISS UNIVERSE», «MISS WORLD», «MISS INTERNATIONAL»:
Հայաստանը ներկայացնող փոքրիկ գեղեցկուհի 4 ամյա Էլեն Ասոյանը /Ք. Երևան/ մրցույթին մասնակցության բարձր մակարդակի շնորհիվ ստացել է «PRINCESS OF THE WORLD» մրցույթի Գրան պրին, գլխավոր մրցանակը և «BEST OF THE BEST» մրցանակը:
«Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր Աշոտ Խաչատրյանը ասաց, որ մասնակիցների ընտրության հարցում իրենք առաջնորդվել են որակի, ոչ թե քանակի ապահովման սկզբունքով:
Նրա խոսքով՝ մրցույթի մասին տեղեկատվություն հրապարակվել բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներում, մասնավորապես՝ ուկրաինական, բելառուսական, ռուսական, թուրքական, չինական, իտալական և այլ լրատվամիջոցներում:
Ալբերտ ԱՍՈՅԱՆ