Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատի մարզում հայտնաբերվել է դիակ՝ բռնության հետքերով. Հանցագործությունը բացահայտվել է

Հոկտեմբեր 15,2014 17:15

2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Դեպքի վայրի զննությամբ ճանապարհի ձախ կողմում՝ երթևեկելի մասից 6 մետր հեռավորության վրա, նախկին «կոլխոզի» պահեստների տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդու դիակ՝ բերանքսիվայր վիճակում: Դիակից շուրջ 3 մետր հեռու՝ դեպի ճանապարհը, հայտնաբերվել են արնանման հետքեր և «Գառնի» տեսակի ծխախոտի տուփ, որի մեջ եղել են գլանակներ:

Դիակի՝ դիահերձարան տեղափոխվելուց հետո կատարվել է դիակի արտաքին զննում, որի ընթացքում պարզվել է, որ դեմքի շրջանում առկա են բազմաթիվ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործության զոհ է դարձել Արարատի մարզի բնակիչ Կարեն Բարսեղյանը։ Քննությամբ պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, 2014թ. հոկտեմբերի 13-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Կարեն Բարսեղյանին, ինչի արդյունքում էլ վերջինս մահացել է:

Կ.Բարսեղյանի սպանության կասկածանքով հոկտեմբերի 14-ին ձերբակալվել է նույն մարզի բնակիչ Ղևոնդյանը։ Վերջինս՝ որպես կասկածյալ հարցաքննվելիս, տվել է խոստովանական ցուցմունք, իսկ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցած քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել հանցագործության վայրը, նկարագրել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031