Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդիկ տեսնեն, որ արհեստական ձեւով է լցվում հրապարակը, հանրահավաքների իմաստը կզրկվի». Բորիս Նավասարդյան

Հոկտեմբեր 15,2014 16:59

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց երկու գործընթացների մասին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության եւ «իրենց ոչ իշխանական քաղաքական ուժ կոչող ընդդիմության արշավի» մասին:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ «Այդ երկու գործընթացները պետք է կապվեն իրար հետ: Հակառակ դեպքում քաղաքական պայքարը Հայաստանում իմաստազրկվում է, եթե նույնիսկ ոչ իշխանական ուժերը կարծում են, թե առաջնահերթությունը պետք է տրվի ներքին քաղաքական խնդիրներին, միեւնույն է, չի կարելի ձեւակերպել ներքին քաղաքական օրակարգ, եթե այն չի կապվում ԵՏՄ-ի հետ»:

Պարոն Նավասարդյանը գտնում է, որ Եռյակն ինչքան էլ հանրահավաքներում արծարծի սոցիալական, տնտեսական խնդիրներն ու ներքին մարտահրավերները, դրանք չեն կարող լուծվել Եվրասիական տնտեսական միության համատեքստից դուրս. «Հայաստանի տնտեսական վիճակը կախված է լինելու նրանից, թե ինչ որոշումներ են ընդունվելու ԵՏՄ-ում` կապված Հայաստանի հետ: Կարող եմ մի շարք մարտահրավերների օրինակներ բերել, որոնց պատասխան չգտնելը ներքին քաղաքական բանավեճի շրջանակներում նշանակում է աչք փակել Հայաստանում սպասվող զարգացումներին: Օրինակ` ինչպե՞ս են վերաբերում քաղաքական ուժերը Հայաստանի` ռուբլու գոտի մտնելուն»:

Լրագրողների դիտարկմանը, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած եւ ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտներով ապրող քաղաքացիների խնդիրն էլ կա, ԵՏՄ անդամակցության դեպքում այս առումով ՀՀ քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այո´, Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ աշխատող մարդը միշտ էլ աշխատանք կգտնի, այն երկիրն է, որի հետ հայաստանցիները չունեն լեզվական խնդիրներ, այն երկիրն է, ուր կարելի է գնալ առանց վիզային խոչընդոտների, բայց այդ առանձին ընտանիքների հարցերի լուծումը պետության հարցերի լուծում չէ: Ռուսաստան աշխատանքի գնալն ավելի շատ մարտահրավեր է պետության համար, քան պետության հարցերի լուծում:

Անդրադառնալով Եռյակի հանրահավաքներին՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ իշխանափոխության պահանջ տարբեր քաղաքական ուժեր ներկայացրել են, բայց գոնե եռյակի մոտ այդ օրակարգը հստակեցվում է:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին եռյակի լիդերների հակասական ելույթներին՝ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ «Եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ԵՏՄ-ին դեմ, դա, միասնականության առումով, ոչինչ չի նշանակում, ինքը եւս այդ հարցը դիտարկում է իշխանափոխության համատեքստում»:

Թե ինչ կլինի այդ հանրահավաքների արդյունքում, ըստ Բորիս Նավասարդյանի, կախված է նրանից, թե երբ կհաջողվի իրենց ներկայացրած օրակարգով հետաքրքրել քաղաքացիներին ու հրապարակում մարդ հավաքել. «Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում կային նաեւ մարդիկ, որոնք հետաքրքրության համար էին գնացել հրապարակ: Եթե մարդիկ տեսնեն, որ արհեստական ձեւով է լցվում հրապարակը, այդ հանրահավաքների իմաստը կզրկվի ու հնարավոր է քաղաքական պայքարը տեղափոխվի մեկ այլ օրակարգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031