Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական պատերազմի փաստաթղթերը` ըստ Վլադիմիր Հարությունյանի

Հոկտեմբեր 15,2014 16:43

Հեղինակը զերծ է մնացել սուբյեկտիվ մեկնաբանություններից

«Սա կարեւոր գիրք է»,- այսօր` հոկտեմբերի 15-ին, «Մոդուս վիվենդի» կենտրոնում Վլադիմիր Հարությունյանի «1918 հայ-վրացական պատերազմը» գրքի շնորհանդեսի ընթացքում այսպես բնութագրեց գիրքը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Գրքում Վլադիմիր Հարությունյանը ներկայացրել է 1918 թվականի դեկտեմբերին հայ-վրացական պատերազմին առնչվող արխիվային փաստաթղթերը:

Vladimir

Արա Պապյանը նշեց, որ իրենք շատ են կարեւորում սկզբնաղբյուրները, այդ իսկ պատճառով գրքում ներկայացված են փաստաթղթերի լուսապատճենները եւ նրանց հայերեն թարգմանությունները. «Ցավոք սրտի, մեր պատմագիտությունը ավելի շատ Խորենացու պես է, որ լսել են նման բաներ են պատմում, այդպիսով` ամեն մարդ իր ուզածը պատմում է եւ շատ հաճախ գաղափարախոսական տեսանկյունով»:
Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ գրքում ներկայացված են փաստաթղթեր, որ տառաճանաչ ընթերցողը ի վիճակի է ընկալել եւ համապատասխան եզրակացություններ կատարել: Նա հավելեց, որ ներկայացրել է ոչ միայն այդ պատերազմին վերաբերող փաստաթղթեր.
«Սա փաստաթղթերի ժողովածու է եւ համապատասխանում է այն հոգեբանությանը եւ գործելաոճին, որը որդեգրել է «Մոդուս վիվենդի» կենտրոնը: Մենք զերծ ենք մնացել սեփական սուբյեկտիվ մեկնաբանություններից եւ ցանկացել ենք, որպեսզի ինչ որ մեկի կարծիքը չգերիշխի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031