Ուրա՞խ է արդյոք էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որ Հայաստանն անդամակցելու է ոչ թե Եվրամիությանն, այլ` Եվրասիական տնտեսական միությանը, կա՞ ԵՏՄ պայմանագրում որեւէ կետ, որը նախարարը կուզեր փոխել: Aravot.am-ի այս հարցին, պարոն նախարարն ասաց, որ որեւէ տնտեսական միության մեջ մտնելը կամ չմտնելը անձնական էմոցիաներով չեն առաջնորդվում. «Իհարկե, ես կուզենայի, որ ե’ւ մտնեինք միության մեջ, ե’ւ ազատ լինեինք մեր բոլոր գործողություններում, բայց այդպես չի լինում»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ