Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» պաշտպանները նոր միջնորդություն են անում

Հոկտեմբեր 15,2014 15:23

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի եւ Արտուշ Հակոբյանի պաշտպաններ Կարեն Հակոբյանն ու Հովիկ Արսենյանն այսօր հանդես եկան միջնորդությամբ՝ կրկնակի մատնադրոշմային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Պաշտպան Կարեն Հակոբյանը հիշեցրեց, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ նախորդ նիստերից մեկում հարցաքննվել էր թիվ 1928 եզրակացությունը տված ՀՀ ոստիկանության ավագ փորձագետ Արտակ Մինասյանը, որը հայտնել էր, թե փորձաքննության ներկայացված զենքի, փամփուշտների, գազային ատրճանակի, կպչուն ժապավենների վրայից անձամբ առգրավել է մի շարք ձեռքի հետքեր, այդ թվում՝ նույնացման համար ոչ պիտանի:

Ըստ պաշտպանի՝ իրենց հարցերին, թե ինչո՞ւ եզրակացության մեջ բացակայում են այդ մասին նշումները, ինչպես նաեւ ինչո՞ւ չեն նշվել, թե ինչպիսի քրեագիտական փոշիներ, ինչ տեսակի, մոդելի քրեագիտական վրձիններ, գործիքներ են օգտագործվել, ինչ եղանակով են հայտնաբերվել ձեռքի հետքերը, ինչ մեթոդով, փորձագետը պատասխանել էր, որ մուգ գույնի օբյեկտների վրայից հետքերն առգրավվել են արծաթագույն քրեագիտական փոշիով, իսկ բաց գույնի օբյեկտների վրայից՝ բաց գույնի քրեագիտական փոշիով: Մինչդեռ եզրակացությանը կցված մատնահետքերի լուսանկարներում պատկերված են հատկանիշները:

Banda-1

Դատարանում կրկնակի համալիր փորձաքննությունն անցկացնելու անհրաժեշտության մասին հիմնավորումներ արեց նաեւ Արտուշ Հակոբյանի պաշտպանը: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության հետ կապված:

Մանրամասները՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031