Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Մինսկի խմբի համանախագահների մոտ իր դիվերսանտներին ազատելու հարց է բարձրացրել. АПА

Հոկտեմբեր 15,2014 15:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հարցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «ԱՊԱ»-ն:

Համանախագահները հոկտեմբերի 14-18-ը կգտնվեն տարածաշրջանում, այցի հիմնական նպատակն է Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նրանցից պահանջել է Հայաստանի առաջ բարձրացնել Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին շուտափույթ ազատ արձակելու հարցը», – ասել է Մամեդյարովը հոկտեմբերի 15-ին ճեպազրույցի ժամանակ, – «Այս պահին այդ հարցով Կարմիր Խաչն է զբաղվում: Մենք պահպանում ենք նրանց հետ կապն ու հույս ունենք, որ մոտակա ժամանակում դրական արդյունքի կհասնենք»:

Երեք հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբը հայտնաբերվել և վնասազերծվել էր 2014թ. հուլիսի 11-ին Քարվաճառում, խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը սպանվել էր: Նրա դին վերադարձվել է Ադրբեջանին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031