Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. «Այո, խփել եմ ոստիկանին ու չեմ զղջում դրա համար»

Հոկտեմբեր 15,2014 15:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Պաշտպանական ճառերով շարունակում են հանդես գալ ամբաստանյալները:

Արմեն Հովհաննիսյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Ես կամակատար դատախազին բան չունեմ ասելու: Ինչքա՞ն անբարոյական պետք ա լինի մարդ, որ Շահեն Հարությունյանի համար վեց տարվա ազատազրկում պահանջի: Դուք բոլորդ հոգեբույժի լուրջ միջամտության կարիք ունեք: Դուք ոչ միայն թալանում եք մեր ժողովրդին, այլև վաճառում եք ազգին: Եթե ես իրականում հանցագործություն գործած լինեի, ինձ համար ամոթալի չէր լինի պատիժ կրելը, բայց դուք առանց ապացույցների ինձ համար պահանջում եք չորս տարվա ազատազրկում: Բռնություն չգործադրեիք, ես էլ չէի պաշտպանվի: Անգամ ինձ ազատազրկման դատապարտելով` Դուք վախենում եք հենց ինձնից»:

Այնուհետև նշեց, թե «Դուք գործել եք Հայաստանի Երրորդ Հանրապետության մեջ ամենամեծ դավաճանությունը` ստորագրելով Մաքսային Միությունը: Պառկելով ռսի տակ` Դուք վաճառեցիք երկիրը: Ես մասնակցել եմ արժեքների հեղափոխության համար, քանի որ մեր երկիրը կործանման է գնում: Ես մայոր Արմեն Հովհաննիսյանն եմ, Երկրապահ կամավորականի անդամ, զինված ուժերում քսան տարի մեդալներով: Ես քաղբանտարկյալ եմ, հալածվում եմ իշխանության կողմից` հայրենանվեր քայլիս համար: Ոչ մի կուսակցություն թող իրեն իրավունք չտա ընդդիմություն անվանելու, միայն մի ընդդիմություն կա, ու նստածա ստեղ` ամբաստանյալի աթոռին: Ես դիմում եմ բոլորին` եթե իմ կամ ընտանիքիս անդամների նկատմամբ որևէ բան կատարվի, իմացեք, որ դա իշխանության պատվերն է` վրեժխնդրությունից ելնելով»:

Դատավորին հիշեցրեց, թե «առանց դատավճռի ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ անվանեց հանցագործներ» և միջնորդեց նրան հրավիրել դատարան` վկայություն տալու»:

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ևս ելույթ ունեցավ. «Այո, խփել եմ ոստիկանին, ու չեմ զղջում դրա համար: Իսկ եթե կրկնվի, նորից կխփեմ: Ես շարունակելու եմ իմ ազգի պայքարը, որը սկսվել է դեռևս հորս պապից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031