Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՏՄ պայմանագրում չկա կետ, որ ԼՂՀ-Հայաստան մաքսակետ պիտի լինի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2014 14:58

«Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա»,-. այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա վստահեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցության պայմանագրում նման կետ չկա, բացի այս, բոլոր փաստաթղթերում գրվում է Հայաստանի Հանրապետության սահմաններ:

Արդյոք Ղարաբաղը Հայաստանի հետ հավասարազոր օգտվելու է Եվրասիական տնտեսական միության պայմաններից, լրագրողների այս հարցին, պարոն Ճշմարիտյանն ասաց, որ չունենք որեւէ պայմանագիր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն գրված չլինի:

Մանրամասն` տեսանյութում

 

Հարցին, թե որքա՞ն կլինի գնաճը, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ եկող տարվա բյուջեն ներկայացնելիս գնաճային կանխատեսումների մասին կխոսվի. «Բայց կարող եմ նշել, որ գնաճի վրա ազդեցությունն այս մասով հաջորդ տարի չենք ունենալու, որովհետեւ այն բացառությունները, որ արել են տարիֆների մասով, որոնք գործելու են 3-8 տարի ժամկետով, կախված է տնտեսության հետագա զարգացումից: Խնդիրն, այնուամենայնիվ, գնաճը չէ, այլ մեր քաղաքացիների եկամուտների բարձրացումը: Եթե բարձր եկամուտներ լինեն, գնաճային ճնշումներն էլ այդքան մեծ չեն լինի»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031