Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղից զորքի դուրսբերման աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկություն կա. Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ Խաղաղության ծրագրի մասին. Haqqin.az

Հոկտեմբեր 15,2014 14:39

Ադրբեջանը ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ցանկացած հայ-ադրբեջանական հանդիպում արդյունավետ լինի, որպեսզի գործընթացը տեղից շարժվի, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով երկու երկրների նախագահների միջև սպասվող հանդիպումը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ ծրագրի համար պահանջվող աշխատանքները:

Նախարարի ասելով, զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձման, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցով մասնագետներից կազմված աշխատանքային խմբեր ստեղծելու մի շարք առաջարկություններ են եղել, գրում է լրատվականը:

«Ադրբեջանը պատրաստ է մասնագետների մակարդակով այդպիսի բանակցություններ սկսել: Մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին», – ասել է Մամեդյարովը հոկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031