Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ սցենարի դեպքում էլեկետրաէներգիայի սակագինը չի բարձրանա. «Ա1+»

Հոկտեմբեր 15,2014 14:02

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց 2015թ. իր գործունեության ծրագիրը:
Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց՝ սակագների նոր վերանայում չի լինելու. «Որոշակի եթե-ներ չեմ ասի: Այս տարին սակավաջուր էր, եթե մեր բալանսում ամրագրված գեներացնող կայանները իրենց հասանելիք էներգիան եկող տարի ապահովեն, ապա սակագնի բարձրացում չենք ունենա: Եթե այդ սցենարը պահպանվի, ապա 2016թ. էլ չի լինի: Տա Աստված, ատոմակայանն էլ պլանային վերանորոգման չկանգնի»:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին էլ հետաքրքրում էր գազի գնի փոփոխությունը՝ ԵՏՄ անդամակցելով: «Ո՞նց, ուզում եք էլի բարձրանա»,- զարմացած հարցրեց Ռոբերտ Նազարյանը: «Բայց ինչո՞ւ բարձրացում. գազի գնի փոփոխության ենթատեքստում միայն բարձրացո՞ւմ եք ընկալում: Ես նկատի ունեի գնի իջեցում՝ ԵՏՄ մտնելով»,- հստակեցրեց Խաչատուր Քոքոբելյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031