Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին է ներկայացվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Հոկտեմբեր 15,2014 13:51

Այսօր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում մասնավորապես նշված է. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր և հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կստեղծի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ: Այն հիմնված է երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության վրա: Բարեփոխումների նպատակները և արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին:

Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է նաև Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակելու հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:

Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակը և ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաև Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր
սահմանադրական բարեփոխումների մասնագիտական
հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031