Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը բավականին ջղաձգված վիճակում էր (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2014 13:46

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):

Մինչ նիստի մեկնարկը դատարանի դահլիճում ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Raffi HovhannisyanՍակայն Նիկոլ Փաշինյանը լքեց դահլիճը այն բանից հետո, երբ դատարանի դիմաց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի բողոքի ակցիա իրականացնող ԱԻՄ անդամ Վրեժ Զատիկյանը եկավ նիստերի դահլիճ և հորդորեց որոշ անձանց լքել դահլիճը, քանի որ ամբաստանյալների հարազատների համար տեղ չկա:

Zatikyan-Samvel HarutyunyanԴատական գործի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ
Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Նա հայտարարեց, որ ամբաստանյալի մեղքը չի հիմնավորվել քրեական գործի նյութերով, այլ կազմված է ոստիկանության ներկայացուցիչների «հակասական ցուցմունքների հիման վրա»: Պաշտպանը նշեց, թե Ալեք Պողոսյանն ունի հինգ անչափահաս երեխաներ, նշեց, որ մեղադրանքը «հանիրավի է» և մեղադրվել է այն հանցանքի մեջ, որը ամբաստանյալը չի կատարել: Ուստի նրա նկատմամբ պիտի կայացվի արդարացման դատավճիռ և խափանման միջոցը վերացվի և նրան ազատ արձակեն դատարանի դահլիճից:

Այնուհետև Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ցանկացավ դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց, պաշտպանը համառեց, դատավորը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ նախազգուշացում և նշեց, որ շարունակելու դեպքում ավելի խիստ սանկցիա կկիրառվի:
Ելույթ ունեցավ նաև Շանթ Հարությունյանը և նշեց, թե հեղափոխությունը կփրկի, հեղափոխությունը նախևառաջ ուղեղներում:

Իր խոսքում Շանթ Հարությունյանն անընդհատ հիշում էր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին. «Աշխարհի որևէ երկրում երթևեկության կանոնները խախտելու համար չեն ազատազրկում, այդ թվում նաև Հայաստանում: Կամ հարց է, թե ինչու իմ զրահաբաճկոնը որպես ապացույց չի օգտագործվել…..ուստի թող գնան Աղվան Հովսեփյանը և մյուսները իրար աչքերի նայեն ու գետինը մտնեն, եթե կարողացել են այս ամենը իրավաբանորեն համոզել ու ապացուցել»:

Այս առիթով Շանթ Հարությունյանը հիշեց սովետային համակարգը՝ «Դե ապացուցի, որ դու ընձուղտ, ուղտ չես»:

Շանթ Հարությունյանի կարծիքով՝ «մեր օրենսդրությունը չի պաշտպանում քաղաքացուն ճորտային վիճակից»: Այնուհետև այս առիթով շարունակեց. «ՀՀ ոստիկանությունը անցել է խորհրդային մեթոդներից, այն այժմ գնում է սադրելու, ակնհայտ հանցագործության է դրդում մարդուն, որ հետո սուտ մատնությամբ և զրպարտությամբ այդ մարդուն բռնի ու դատի»:

Շանթ Հարությունյանը բավականին ջղաձգված վիճակում էր, դահլիճում ամեն շարժում նրան խանգարում էր, նույնիսկ իր ընկերները, նա բորբոքվում էր և կռվում, թե չի կարողանում իր մտքերը հավաքել:

Շանթ Հարությունյանից հետո ճառերով հանդես եկան մյուս ամբաստանյալները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031