Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել`օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի ներկայությունից» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2014 13:40

«Գիտեք ի՞նչ, ես նպատակներ չտեսա, ծրագրեր չտեսա: Մարդիկ հավաքվել էին խոսում էին, անհանգստություններ էին արտահայտում: Այդ երեք կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեն, իմ տպավորությունը դա էր եւ հանրահավաքը, փաստորեն, չուներ ընդհանուր ծրագիր եւ գաղափարախոսություն: Կլինի`կասենք: Ես նույնիսկ տեսնում եմ, որ իրենց մեջ տարաձայնությունների առիթ եւ հնարավորություն կա»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը`պատասխանելով հարցին`լրագրողների հետ խոսելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր , որ դա քաղաքական դաշտի լանդշաֆտի ցնցումն էր:

Եռյակ-քառյակում տարաձայնությունների առիթը ՀՀԿ-ական պատգամավորը զգացել է հանրահավաքի հատկապես այն դրվագներից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց`մյուս լիդերների հետ համաձայնություն ձեռք բերելու համար, որն այդպես էլ չկայացավ, ելույթն էլ անավարտ մնաց: «Մի բան հստակ է`Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել`օգտվելով Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի ներկայությունից»,- կարծում է իշխանական պատգամավորը: Կստացվի՞ , թե՞ ոչ, նա դժվարանում է կանխատեսել, բայց կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դա չի հաջողվի:

Հաջորդ հանրահավաքը նշանակված է ամսի 24-ին, մինչ այդ, ամսի 10-ի հանրահավաքում ՀԱ առաջնորդն իր ելույթում ասաց, որ իշխանություններից ողջամիտ առաջարկներ են սպասում, ավելի ուշ Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց, որ ողջամիտ առաջարկն իրենց համար իշխանությունն անցնցում փոխանցելու մասին բանակցությունների սկսելն է: Aravot.am-ի հարցին`ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ գնալ այդ ճանապարհով, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ իշխանական ուժը պատասխանատում է երկրի ու հայրենիքի առջեւ. «ՀՀԿ-ն այսօր պարտավոր է անել այնպես, որ երկրի տնտեսությունը համընթաց զարգանա, երկրում առկա թերություններով ու բացթողումները վերացվի: Մեր խնդիրը դա է եւ մենք զբաղված ենք լինելու միայն երկրի հզորացմամբ եւ մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելով»:

Այլ մանրամասները`  տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031