Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում չի քննարկվել թե ի՞նչ փոխզիջում է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի մաքսակետի փոխարեն (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2014 12:51

«Հայաստանի-Ղարաբաղի միջեւ ոչ մի սահմանի, մաքսատան մասին խոսք լինել չի կարող»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ամենացավոտ հարցերից մեկին, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Aravot.am-ի հարցին`ինչքան էլ տարբեր ՀՀԿ-ականներ նման հայտարարություններ եւ պնդումներ անեն, այնուհանդերձ Բելառուսում Ղազախստանի նախագահը խոսեց փոխզիջումների մասին, որոնց առիթով պաշտոնական Երեւանն այդպես էլ պարզաբանումներ չի ներկայացրել. ՀՀԿ-ում քննարկվե՞լ է այդ թեման, նախագահ Սարգսյանն իր թիմակիցներին գոնե տեղեկացրե՞լ է, թե ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ կուսակցությունում քննարկվել եւ հստակ եզրահանգման են եկել միայն այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի լինելու: Փոխզիջումների մասին ինքը տեղեկություններ չունի, բայց դրանք երկրորդական է համարում, քանզի կարեւոր`մաքսակետի հարցում, միանշանակ դիրքորոշում կա:

Այլ մանրամասները ` տեսանյութում

 

Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ական պատգամավորը մնում է իր կարծիքին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար եզակի հնարավորություն է, քանզի Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է եւ եթե կարողանանք լիարժեք ու արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունները, կարող ենք եվրոպական եւ եվրասիական միությունների երկրների համար առեւտրատնտեսական կապեր ստեղծելու առումով կամուրջ լինել: Բանախոսը նաեւ էական է համարում առօրյա օգտագործման ապրանքատեսակների համար հինգ տարով մաքսատուրքերի պահպանման կետը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`փաստ է, որ ՌԴ- նկատմամբ պատժամիջոցներ կան, տնտեսության աճը զրո է լինելու, այս պարագայում ինչպե՞ս միայն դրական սպասելիքներ ունենալ, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ մենք պիտի կարողանանք այդ իրավիճակից օգուտներ քաղել: Ասաց ու բերեց ԱՄՆ-ի օրինակը, որն ընդամենը երկու տոկոս ՀՆԱ-ի աճ է նախատեսում, եզրահանգելով, որ աշխարհում գլոբալ տնտեսական ճգնաժամը չի ավարտվել: ՌԴ-ի դեպքում, բանախոսի կարծիքով, մի քիչ այլ է, նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, բայց ՌԴ-ն գնում է իր ճանապարհով ու այդ երկրի համար ազատ մնացած շուկան Հայաստանը կարող է իր շահերի համար օգտագործել:

ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, իշխանական պատգամավորը բնավ չի բացառում եվրոպական համագործակցությունը, բայց առայժմ դժվարանում է հստակ ասել, թե ի՞նչ կերպ է դա պատկերացնում: Կարծում է, որ դա պետք է լինի բազմաշերտ`տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ ասպեկտներով, թե հատկապես ո՞ր ոլորտում ի՞նչ կերպ, կարծում է, որ համատեղ քննարկման խնդիր է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031