Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
-Անլուծելի հանելուկի պես է հնչում հարցը՝ ո՞րն է «քառյակի» օրակարգը: Իսկ օրակարգ իրականում չկա, կնշանակի չկա բովանդակություն, ուրեմն չկա նաեւ նպատակ: Եվ այդպես անօրակարգ էլ հոկտեմբերի 10-ին «եռյակը» հարթակ բարձրացավ: Բայց հանրահավաքում մի բան պարզ դարձավ՝ «եռյակը» իշխանությունից ակնկալիքներ ունի: Արդյոք իշխանության հետ ինչ-ինչ հարցերի շուրջ սակարկելը չէ՞ «եռյակի» օրակարգային թիվ մեկ խնդիրը:
-«Սակարկել» բառի հետ համաձայն չեմ, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը պատրաստվում է «քառյակի» առեւտրային գործընկերը դառնալ: Ամենեւին, իշխանությունները երբեք չեն գնացել նման անդրկուլիսյան առեւտրային գործարքների, մեր քայլերը շատ պարզ են ու շիտակ:
Բայց եթե առեւտուրն է նրանց նպատակը, ուրեմն թող հույսեր չփայփայեն: Ոչ իշխանականների անօրակարգ լինելու հետեւանքն է, որ այդպես էլ անհայտ է մնում, ի վերջո, «եռյա՞կ» են, թե՞ «քառյակ»: Կամ իրենց համար ինչո՞վ է նախընտրելի ՀԺԿ-ն հնչակներից, ՄԱԿ-ը՝ Դաշնակցությունից: Այս ամենը անհասկանալի է:
Կարդացեք նաև
Իսկ Տեր-Պետրոսյանը նման հեղհեղուկ միավորմանը շարունակում է «հրաշալի քառյակ» անվանել: Սա էլ բնավորության խնդիր է. Տեր-Պետրոսյանը եղել ու մնում է ինքնասիրահարված գործիչ:
-Այնուհանդերձ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը խոսեց իշխանություններից սպասվելիք առաջարկությունների մասին, ասաց՝ սպասելու է հակընդդեմ առաջարկների: Ձեզ համար պա՞րզ է, թե ի՞նչ է ակնկալում ՀԱԿ առաջնորդը:
-Այստեղ ես հիշեցի «Մեր բակը» ֆիլմի հերոսներից մեկի խոսքը. «Նու գովորի ժե, Մկո, գովորի…»: Դե թող բաց խոսի, հասկանանք, թե ի՞նչ է ուզածը, որ մենք էլ կարողանանք բաց պատասխանել: Եթե Տեր-Պետրոսյանը մտածում է, որ իրեն «քաղաքական սեր» պետք է խոստանանք, ուրեմն չարաչար սխալվում է, դա բացառված է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում