Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը թագավորական ախորժակ ունի. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 15,2014 12:01

Տրամաբանական հարցեր են ծագում, թե ո՞րն է, ի վերջո, եռյակի հետապնդած գլխավոր խնդիրը կամ ինչպես հներում էին ասում՝ «հարվածի հիմնական ուղղությունը», եւ ինչո՞ւ հենց այս փուլում նրանք որոշեցին ակտիվանալ: Չէ՞ որ, ի վերջո, այս ամենը հրաշալի կարող են հաշվարկել ու անկասկած հաշվարկել են նաեւ եռյակի ղեկավարները, գոնե նրանք, ովքեր նորելուկ չեն քաղաքական ասպարեզում: Ակտիվացումը գուցե հիմնավորված կլիներ նախընտրական որեւէ փուլին ընդառաջ, բայց ոչ հիմա, երբ նման ակտիվացումը կարող է բերել ուժերի եւ ռեսուրսների ուղղակի ջլատման:

Եթե խիստ հակիրճ ու ընդհանուր գծերով (որոնք առաջիկայում ըստ հնարավորության կմանրամասնենք), ապա եռյակային այս զարգացումների առանցքում սահմանադրական փոփոխությունների գործընթացն է: Բանն այն է, որ այդ փոփոխությունների վերջնարդյունքում հավանական է երկրի կառավարման մոդելի փոփոխություն՝ նախագահականից անցում խորհրդարանականի:

Դատելով մի շարք հանգամանքներից, մասնավորապես եռյակի ընթացիկ ակտիվացման ռեսուրսային հովանավոր, ԲՀԿ նախագահ «Հայաստանի ամենախոշոր գործարար» Գագիկ Ծառուկյանի՝ «ՆԳ»-ին տված հարցազրույցից, նա թագավորական ախորժակ ունի, համենայն դեպս առայժմ մի տեսակ չուզելով, բայց նաեւ միանգամայն որոշակի ասում է, որ իրեն տեսնում է նախագահի դիրքում ու դերում: Ավելի շուտ, հենց՝ «թագավորի»:

Իսկ եթե սահմանադրական փոփոխությունները կատարվում են, այդ երազանքը սկսում է գոլորշիանալ: Հետեւաբար եթե շարունակում ես գնալ երազանքի հետեւից, ապա պետք է ուժերը լարել ու փորձել ձախողել այդ սահմանադրական փոփոխությունները, որքան էլ որ դա դիտվի ու գնահատվի անտրամաբանական՝ առաջին հերթին հենց «Բարգավաճի» հռչակած քաղաքական նպատակների տեսանկյունից:

Ու ստացվում է, որ երկրի քաղաքական դաշտը քայլ առ քայլ հայտնվում է կոնկրետ մեկ անձնավորության արքայական գրգիռների պատանդի կարգավիճակում: Բայց այդ մասին, ինչպես ասվում է, հաջորդ դասին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031