Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Կան 1-2 անձեր, ովքեր տեղյակ են Մինսկում կայացած գործարքի մասին». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 15,2014 11:52

Հատված ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցից:

– Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ է թաքցնում իշխանությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասով։ Մամուլն արդեն քանի օր է՝ գրում է այն մասին, որ Հայաստանն ինչ-ինչ զիջումների հաշվին է ստորագրել այդ պայմանագիրը, մինչդեռ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ այս պահին պարզաբանումներ տալ չի կարող։

– Դա բնորոշ է պաշտոնական Երեւանին։ Առաջիկայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մատնանշած փոխզիջումը հայտնի կդառնա հասարակությանը։ Հիմա Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում պատրաստ չէ խոսել այդ մասին։ Բացի նրանից, կան 1-2 անձեր, ովքեր տեղյակ են Մինսկում կայացած գործարքի մասին։
Ինչ վերաբերում է բուն պայմանագրին, ապա ավելի մասնագիտական վերլուծություն կարող են անել տնտեսագետները։ Կարծում եմ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելը եղել է պարտադրանք, պահանջ։ Դա քաղաքական հարթությունում է, եւ եթե իշխանություններն ամուր լինեն ու կարողանան պաշտպանել մեր շահերը, որեւէ խնդիր չի առաջանա, որեւէ մեկը մեզ պահանջներ չի կարող ներկայացնել։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031