Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու մասին. «Մեր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»

Հոկտեմբեր 15,2014 11:47

«Ես Գագիկ Ծառուկյանի մտադրություններին չեմ անդրադառնալու, ես ՀՀ նախագահ տեսնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ընտրված նախագահ է, ընտրվել է արդար քվեով»,-անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք նախագահի պաշտոնում, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հստակեցրեց. «Մենք ունենք արդեն նախագահ. դա Րաֆֆի Հովհաննիսյաննն է: Հաջորդ ընտրությունների համար դա այն անձն է լինելու, որ կարող է սպասարկել այս անցումային շրջանը, իսկ դրա համար լավագույն թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր կողմից մշակված միացյալ հարթակի օրակարգ, որի կետերից առաջինն այն է, թե ««Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ խմբակցությունները ՀՀ ԱԺ-ում պետք է սկսեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը»:

Հարցին՝ եթե այս կետերը չբավարարվեն, հնարավո՞ր է ինքը հոկտեմբերի 24-ին ևս հանրահավաքին չմասնակցի, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ես գերադասում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ են հաշվետվություն ներկայացնում, իսկ դա հասարակության կողքին է: Հարթակի հաշվետվությունը օրակարգով հանդես գալն է, ես իրենցից դա եմ ակնկալում»:

Հարցին՝ ինչպե՞ս միլիոնների ֆինանսավորում ներդնող Գագիկ Ծառուկյանը թույլ կտա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Թողնող-չթողնողը մեկը չէ, հասարակությունը պիտի թույլ տա, կամ՝ ոչ: Երբեք մի կարծեք, որ նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը ֆինանսներ չէր ներդնում, դա պիտի լինի հասարակության թելադրանքի ներքո»:

Հարցին՝ ԲՀԿ-ն կտրե՞լ է իր կապը իշխանությունների հետ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Որ ԲՀԿ-ն իր կապը կտրի իշխանության հետ, ուրեմն այս գործողությունների մեջ պետք է ներգրավված լինի»:
Հարցին՝ եթե եռյակը որոշի, որ միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, հնարավո՞ր է «Ժառանգությունը» դուրս գա եռյակից, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Եռյակի օրակարգում նման հարց չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031