ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարանի
դատավոր Մ. Հովակիմյանին
Թիվ ՍԴ3/0089/02/14 քաղաքացիական գործով
հայցվոր՝ Սամվել Հարությունյանից
Հիմք ընդունելով, որ նախկինում զազրելի հանցանքների համար քանիցս դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժներ կրած, բազմաթիվ հանցանքների համար ցավոք դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի կողմից ինձ հրապարակայնորեն վիրավորելու փաստն ապացույցված է, ավելորդ եմ համարում կատարել լրացուցիչ ծախսեր, հաղթահարել Երևան – Գորիս – Երևան 500 կիլոմետրանոց ճանապարհն անցնելու դժվարությունը և ներկայանալ 2014թ. հոկտեմբերի 16-ին նշանակված դատաքննությանը:
Ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի ընկեր Սուրեն Բաղդասարյանի հայցի մասին Ձեր ընդունած ապօրինի ու անարդար վճիռը, Ս. Խաչատրյանի հակընդդեմ հայցը Դատարանի վարույթ ընդունելու ժամանակ թույլ տրված աղաղակող օրինախախտումները և այն բավարարելու Ձեր անթաքույց ձգտումն ինձ համոզում են, որ Դուք սույն հայցիս վերաբերյալ ևս չեք հանդգնի կայացնել ՀՀ օրենսդրության տառին և ոգուն համահունչ արդար վճիռ:
Առաջարկում եմ ի սեր Աստծո և ի հարգանք դատավորի կոչման. գոնե չանտեսել իրողությունը, ըստ որի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատկան մարմիններ է ներկայացրել հաղորդում՝ ի թիվս իմ դեմ անարդար վճիռ, որոշումներ կայացրած հինգ դատավորների, Ձեր նկատմամբ ևս կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության մասին և, որքան էլ դժվար է հուսալ, հագնել արդարության զրահը:
Կից ներկայացնում եմ գույքային պահանջիս մասով վճարածս պետական տուրքի անդորրագիրը:
Սամվել Հարությունյան
15.10.2014թ.
Կարդացեք նաև