Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երեք քաղաքական ուժերի օրակարգը ձեւակերպում եմ կարճ, հստակ ու մեկ նախադասությամբ. այս իշխանությունը պետք է հեռանա». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2014 11:35

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան

– ՊարոՆ Զուրաբյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի համար անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում ոչ իշխանական ուժերը։

– Բայց ինչը պարզ չի, մենք առաջարկում ենք հեռանալ։

– Բայց ըստ ԱԺ նախագահի, մինչեւ այժմ եռյակում որեւէ հստակություն չկա, քանի որ որեւէ կոնկրետ հայտարարություն, պահանջ չի հնչել։

– Շատ հստակ ասվել է, էլ ինչպե՞ս պետք է ասվեր։

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան

– Տիկին Զոհրաբյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ իրենց՝ ՀՀԿ-ի համար պարզ չէ, թե եռյակն ինչ ակնկալիքներ ունի իշխանություններից, քանի որ մինչեւ այսօր կոնկրետ հայտարարություն չի հնչել ձեր կողմից։ Ինչո՞ւ եռյակը հստակ պահանջ չի ներկայացնում։

– Ինձ համար հասկանալի չէ, թե ինչը հասկանալի չէ Գալուստ Սահակյանին։ Երեք քաղաքական ուժերի օրակարգը ձեւակերպում եմ կարճ, հստակ ու մեկ նախադասությամբ. այս իշխանությունը պետք է հեռանա, այս իշխանությանը չպետք է տրվի որեւէ հնարավորություն՝ վերարտադրվելու համար։ Կարծում եմ՝ բարդ տեքստ չեմ շարադրում, ուստի Հանրապետական կուսակցության բոլոր ռանգի գործիչների համար այս տեքստը պետք է որ լինի խիստ ընկալելի եւ հասկանալի։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031