Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ե՛ւ օրակարգ ունի, ե՛ւ հստակ մշակված «ճանապարհային քարտեզ». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 15,2014 11:33

Գիտե՞ք, թե ինչու են տարբեր տրամաչափի հանրապետականները տեսախցիկ կամ ձայնագրիչ տեսնելուն պես մոտ վազում ու հայտարարում, որ ընդդիմադիր քառյակը միասնական օրակարգ չունի։ Որովհետեւ այդ հարցում նրանց առավելությունը բացահայտ է. իրենք ե՛ւ օրակարգ ունեն, ե՛ւ հստակ մշակված «ճանապարհային քարտեզ»։ Ու ամեն առիթով հրապարակում են դա։

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միասնական օրակարգը շատ հստակ է. այնպես անել, որ առնվազն եւս մի քանի տասնամյակ ՀՀԿ-ն «ծանրակշիռ դերակատարում ունենա» Հայաստանի կյանքում, պարզ ասած՝ շարունակի լինել իշխող կուսակցություն։ Ճանապարհային քարտեզը նույնպես հստակ է, այսինքն՝ հայտնի է, թե ինչ քայլեր պիտի անել այդ նպատակն իրագործելու համար, ինչ հերթականությամբ, ինչ ռեսուրսներով, ինչ լծակներով եւ այլն։ Իհարկե՝ չենք կարող պնդել, որ ՀՀԿ գործադիր մարմնում «ճանապարհային քարտեզ» անվանումով փաստաթուղթ է ընդունվել, բայց ընդհանուր առմամբ մշակված ծրագիրը մոտավորապես այսպիսին է.
1. Իրականացնել սահմանադրական բարեփոխումներ եւ երկրում հաստատել կառավարման խորհրդարանական համակարգ, որի դեպքում փաստացի իշխանությունը կպատկանի խորհրդարանական մեծամասնությանը, իսկ երկրի փաստացի ղեկավարը կլինի ԱԺ նախագահը՝ «գենսեկի» կարգավիճակով եւ առանց ժամկետային սահմանափակումների։
2. Այս հարցով կազմակերպել հանրաքվե եւ ապահովել դրական արդյունք՝ օգտագործելով ընտրակեղծիքների հայտնի մեխանիզմները, ընտրակաշառքը, գոյություն չունեցող ընտրողների ձայները եւ այլն։ Օպերացիան իրականացնել ոստիկանության, տեղական իշխանիկների եւ քրեական հեղինակությունների միջոցով։
3. Թույլ չտալ, որ ընդդիմադիր ուժերն ակտիվ հակազդեցություն կազմակերպեն։ Օգտագործել ադմինիստրատիվ լծակները, ոստիկանական ճնշումները, եւ այդ ամենն ապահովել քաղաքական ու լրատվական դաշտի «հաճախորդների» քարոզչական հզոր աջակցությամբ։ Հնարավորության դեպքում՝ փորձել պառակտել ընդդիմադիր դաշտը (պաշտոններ խոստանալու, ուղղակի կաշառքի կամ սպառնալիքների միջոցով):
4. 2017-ին նույն մեխանիզմների միջոցով ՀՀԿ-ի համար ապահովել խորհրդարանական մեծամասնություն, 2018-ին նախագահ դարձնել որեւէ «ներկայանալի», բայց ոչինչ չորոշող եւ իրական լծակներ չունեցող մարդու, իսկ Սերժ Սարգսյանին դարձնել ԱԺ նախագահ։
5. Հետագա տարիների ընթացքում Հայաստանում հաստատել փաստացի միակուսակցական համակարգ, որտեղ կարեւորագույն ներքին խնդիրները կլուծվեն ոչ թե կառավարությունում կամ խորհրդարանում, այլ ՀՀԿ գործադիր մարմնում, իսկ արտաքին խնդիրները՝ Մոսկվայում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031