Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հարցազրույցից:
– Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց երկխոսության մասին ու նաեւ ընդգծեց, որ փոխզիջումայի առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ միայն իշխանությունը անցնցում հանձնելու վերաբերյալ կարող է լինել այդ երկխոսությունը։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է սկսել երկխոսություն։
– Հանրապետականը մի անգամ արդեն երկխոսել է՝ 2011 թվականին ՀԱԿ-ի հետ։ Եթե անհրաժեշտություն կա երկխոսելու, մենք միշտ էլ բաց ենք եղել, հարցեր ենք քննարկել, ու տաբու չկա։ Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր ու վաղն էլ կլինի, ու որեւէ մեկի հետ որեւէ հարց քննարկելու խնդիր չունի իշխանությունը։ Մենք պատրաստ ենք ու տաբու չունենք, ուղղակի պետք է տեսնենք, թե ի՞նչ է ուզում ընդդիմությունը։
– Ընդդիմությունն ուզում է, որ իշխանությունը այդ երկխոսության արդյունքում անցնցում հանձնեք։
Կարդացեք նաև
– Եթե իրենց հույսը նրա վրա է, որ մարդկանց հիշողությունը կարճ է, ասեմ։ Ի՞նչ էին ուզում մի քանի տարի առաջ, անում էին հանրահավաք, հանրահավաքի միակ պահանջը երկխոսությունն էր, երկխոսության միակ թեման արտահերթ ընտրությունները։ Ընդդիմության գործը հարցերը ծայրահեղ մակարդակով դնելն է։ Ես այս ամեն ինչը դիտարկում եմ հերթական ընտրությունների նախապատրաստական շրջանակներում, ու PR է՝ ընտրություններին ընդառաջ։ Իրենց գործը պահանջելն է, թող պահանջեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե համապետական ընտրություններից 1-2 տարի հետո սկսեն պահանջել արտահերթ ընտրություններ, ու իշխանություններն էլ դա բավարարեն։ Նման բան չի եղել ու չի էլ լինելու։ Ես ասացի՝ գործուն, գաղափարական ընդդիմությունը մեր պետության հարստությունն է, իսկ բազառչին, անձնական ու քաղաքական ամբիցիաներով առաջնորդվող ընդդիմությունը վտանգավոր է երկրի համար։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում