Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջև բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, երբ մի քանի ցուցարարներ փորձել են մտնել շենք՝ հրելով իրավապահներին:
Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Հերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ հինգ տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժին:
Ցուցարարները Գերագույն ռադայից պահանջում են օրակարգում ընդգրկել Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի դիմադրության շարժման կազմակերպությունների՝ Ուկրաինական ազգայնական կազմակերպության և Ուկրաինական ապստամբ բանակի անդամներին ազգային հերոսներ ճանաչելու մասին օրինագիծ:
Անուշ Մկրտչյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարդացեք նաև