Հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը հայտարարել էր, թե. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու։ Այդ հարցն արդեն հանված է»։
Թե ինչ «փոխզիջման» մասին էր խոսում Նազարբաեւը, մինչ օրս պաշտոնապես չի պարզաբանվել ՀՀ իշխանությունների կողմից։ Անցած հինգ օրերին իշխանության ներկայացուցիչներից կարծես թե միայն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է անդրադարձել մաքսակետի խնդրին՝ հանդես գալով առկա մտահոգություններն առնվազն չնվազեցնող անորոշ հայտարարություններով։ Նա հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում ասել է, թե. «ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել, եւ երկրորդ՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որեւէ կետ չկա։ Այնտեղ պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձեւակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է»։
Թե ինչ է գրված պայմանագրում, ԱԳՆ գործադրած ջանքերին հակառակ, ստորագրումից մի քանի օր առաջ հայտնի դարձավ սակայն թե ինչպես է տրամաբանական ձեւակերպումներից խոսող ԱԳ փոխնախարարը հավաստիացնում, որ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, ա՛յ, դա արդեն դժվար է հասկանալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև