Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ինքը հրաժարվեց գիտությունների ազգային ակադեմիայում ատենախոսության պաշտպանությունից

Հոկտեմբեր 15,2014 11:08

Թե ինչու գիտությունների ազգային ակադեմիայում նախատեսված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությունը չկայացավ, ատենախոսության ղեկավար Համլետ Գեւորգյանը դժվարանում է պատճառը նշել:

«Սուրիկ Խաչատրյանը ինքը հրաժարվեց գիտությունների ազգային ակադեմիայում ատենախոսության պաշտպանությունից: Ու դրանով այդ հարցը փակվեց»,- Aravot.am-ին ասաց պարոն Գեւորգյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է մտավախություն ուներ, թե ակադեմիայի համար իր աշխատանքը թույլ է ու չի կարող դոկտորական կոչումը ստանալ, պարոն Գեւորգյանը միայն ասաց, որ. «Երկակի խոսակցություններ գնացին, սկսեցին խոսել թե… չգիտեմ, խուսափեց»:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ տեղեկություն չունի մարզպետի ատենախոսությունից, ասաց, որ աշխատանքի հեղինակն է որոշում, որ կառույցին ներկայացնել, իրենց Սուրիկ Խաչատրյանը չի դիմել. «Եթե խոսքը գնում է Հայաստանի գիտությունների դոկտորի մասին, անպայման պետք է պաշտպանվի Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հիմնադրված խորհուրդներից որեւէ մեկում: Կարող են ուրիշ երկրում էլ պաշտպանել, բայց անպայման պետք է համապատասխանեցնեն Հայաստանում գործող գիտական աստիճաններին»: Նա տեղեկություն չունի, արդյոք Կանադայի դոկտորի աստիճան ստացած մարզպետը համապատասխանեցրե՞լ է Հայաստանի գիտական չափանիշներին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանը հրապարակել է հետեւյալ պարզաբանումը Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանի վերաբերյալ. «Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատրյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.
Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա
Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան
Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Սովետների օրոք էլ, որոշ վայ «դիպլոմավորներ», դիպլոմ էին ստանում սիբիրներում,հեռավոր արեւելքում, այնպես որ, ս.խ.-ին ,ինչպես նաեւ մեր շատ իշխանավորներին, թվում է թե ոչ ոք ոչինչ չի հասկանում,կամ չեն հիշում եւ հիմա էլ հեռավոր Կանադաներում էն գիտական կոչումներ ԳՆՈՒՄ…
    այստեղ էն ասել. խելքին աշեցեք…,որ միայն օտարներն էն գնահատում,տեսնես քանի՞ $-ով։

  2. Artur says:

    Հարգելիներս այս ակադեմիայի տված գիտական աստիճանը աշխարհի ոչ մի անկյունում արժեք չունի, դա սովորական թղթի կտոր է 🙂

  3. drizzlebrain says:

    դա ակադեմիա չէ, սովորական հասարակական կազմակերպություն է, որը բոլորովին կապ չունի գիտական աստիճանների ու կոչումների հետ; կատարյալ ծաղր է ու խայտառակաություն, ռեսպիկլիկայի համար
    https://www.iia.ca/
    International Informatization Academy is an NGO, the Associated Member of the United Nations in General Consultative Status with the Economic & Social Council of the United Nations.
    NGOs represent virtually all facets of what is broadly referred to as “civil society” – everything from professional groups, business interests, youth, and community activists concerned with such areas as the environment, health, development, and human rights. As they have brought their concerns and demands to the UN, they have forced the world body to open its procedures. This has enabled NGOs to proceed to help shape the directions of programs and priorities.

  4. Է հա: Դուք բոլորդ ճիշտ եք, բայց ինքն ավելի: Ձեռքին թուղթ ունի:

  5. Արթուր Ղազարեան says:

    Մի քանի օր առաջ կարդալով այս յօդուածը՝ մի նամակ գրեցի այս «ակադեմիային» եւ ահա այսօր պատասխան եմ ստացել Կանադայից: Բարոյագիտական կանոններից ելնելով՝ չեմ հրապարակում ողջ նամակագրութիւնը, սակայն նշեմ ընդհանուր գծերով: Իմ այն դիտարկմանը, որ “the vast majority of the Armenians think that he has not even completed his High School study and has a highly bad (mostly heavy criminal and corruption-related) reputation”, իրաւացիօրէն պատասխանել են, որ իմ այս պնդումները ապացուցուած չեն: Աւելին, «մարդը ներկայացրել է 612 էջանոց թեզիս, հրապարակային պաշտպանել է եւ ստացել բազում դրական արձագանքներ ընդդիմախօսներից: Մեզ այլ բան չի մնում, քան շնորհել նրան PhD»:

    Կարճ ասած Լիսկան դոկտոր է: Աւելին, նա «շախ եւ մատ է» է արել մի շարք պաշտօնեաների՝ հնարամտօրէն շրջանցելով հայաստանեան բուհական համակարգը եւ գիտական աստիճան ստանալով արտասահմանեան կառոյցից (շուտով միւսն պաշտօնեաներն էլ են այս քայլին դիմելու):

    Թւում է, թէ մարդն անթերի կարողացել է կեղծել ողջ այս պատմութիւնը: Այսքանից յետոյ կարծում եմ՝ պէտք է լրագրողական հետաքննութիւն անցկացնել ու պարզել՝ արդեօ՞ք «պաշտպանած» մասնագիտութեամբ («Կառավարում») համապատասխան ասպիրանտուրա յաճախել է: Գուցէ պարզուի՝ այո: Իմ իմանալով Մանկավարժականում հայցորդ է եղել: Եթէ այդպէս է, ապա յաջորդ հարցը. մագիստրոսական ի՞նչ կրթութեան հիման վրայ է հայցորդ ձեւակերպուել:

    Մարզպետարանի կայքում գրուած է, որ 2003թ աւարտել է ինչ-որ կառավարման ակադեմիա:

    Կը խնդրէի պարզել, ստոյգ ի՞նչ է աւարտել (մագիստրատուրա, թէ՞ բակալավր):
    Ի վերջոյ, լինելով տնտեսագէտ («Պրոգրես» համալսարան, 1995թ.)՝ փոխել է մասնագիտութիւնը: Ե՞րբ եւ ինչպէ՞ս:

    Շնորհակալութիւն,,

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031