Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանի հետ
– Եռյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն հրաժարվելու իշխանափոխության պահանջից։ Դուք հավատո՞ւմ եք Եռյակի խոստումներին։
– Գիտեք՝ ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում դրա մեջ մտնել, ես իրենց կարող եմ հաջողություն ցանկանալ։ Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ որպես զուտ քաղաքագետ, ես շատ երկար փորձեցի փնտրել-գտնել մի դեպք, երբ որ Անվտանգության խորհրդի անդամն ընդդիմադիր է ԱԱԽ փաստացի նախագահին եւ մնում է կառույցի անդամ։ Եղել են մարդիկ, ովքեր ընդդիմացել են եւ շատ շուտ հրաժարական են տվել ու դարձել ընդդիմադիր։ Բայց մնալով ԱԱԽ անդամ եւ լինել ԱԱԽ փաստացի ղեկավարի ընդդիմադիր, ես այդպիսի բան չտեսա։
Կարող եմ միայն մի խորհուրդ տալ. կարծում եմ, որ իրենք իրար հետ ԱԱԽ նիստերին գոնե հանդիպում են, կարծում եմ՝ այդ պահանջները շատ հանգիստ կարելի է ձեւակերպել եւ այդ նիստերից մեկի ժամանակ ներկայացնել։ Որքան ես եմ հասկանում, Եռյակի շարժիչ ուժը ԲՀԿ-ն է, որի ղեկավարը վարչապետի խնամին է եւ, մյուս կողմից՝ ԱԱԽ անդամ, ես իսկապես չեմ կարողանում հասկանալ գործընթացի իմաստը։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում, ուզում եմ հասկանալ՝ չի՞ կարելի խնամու հետ խոսել, հետո նոր հարցերը բարձրացնել կամ ԱԱԽ նիստում խոսել, ներկայացնել հարցերը, պատմել եւ սկսել այնտեղից։
– Վարկածներ են նաեւ հնչում եռյակ-իշխանություն պայմանավորվածությունների, դաշտը փակելու, ինչպես նաեւ իշխանությունը կիսելու մասին։ Ո՞ր մեկին եք Դուք ավելի շատ հավատում, եւ դրանցից որի՞ համար են հրապարակը զբաղեցնում։
Կարդացեք նաև
– Իսկապես չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ շատ հետաքրքիր մի բան ասել, որ ուշագրավ ամսաթվեր են ընտրվում՝ հանրահավաքի օրվա հետ կապված, հոկտեմբերի 10-ը, ինչպես գիտեք, ԵՏՄ անդամակցության օրն էր եւ, կարելի է ասել, այդ օրվա հավաքն էր, երկրորդ հանրահավաքը հոկտեմբերի 24-ին է, ամենայն հավանականությամբ։ Ճիշտ է՝ պաշտոնապես դեռ հաստատված չէ, բայց սպասվում է Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, սա երկրորդ ֆայլստարտը կարող է լինել։
Ես հանրահավաքին ներկա եմ եղել, հետեւել եմ, բայց ինչքան ես գիտեմ, հոկտեմբերի 10-ին լայնամասշտաբ ճանապարհները չեն փակվել, դա, իմ տեղեկություններով, հավաստել են նաեւ եռյակի ներկայացուցիչները։ Գիտեք, ես շարունակում եմ մնալ արմատական ընդդիմության դաշտում, բայց չեմ հիշում, եթե արմատական ընդդիմության որեւէ գործիչ փորձի որեւէ հանրահավաքի նույնիսկ իրազեկում անել եւ ծեծի-ջարդի մեջ չընկնի, ճանապարհներ չփակվեն, մարդկանց չձերբակալեն։ Եթե դուք հիշում եք այդպիսի դեպք՝ խնդրեմ հիշեցրեք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում