Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտնձգություն Հայաստանի սահմանների հանդեպ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 15,2014 10:41

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության բանակցություններում Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի հարց չի քննարկվել: Այդ դեպքում Հայաստանի սահմանների վերաբերյալ ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը Մինսկում Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի սահմանների հարցում եկել են կոմպրոմիսի:

Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում այս կոմպրոմիսը, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմաններին՝ Հայաստանի պետական սահմաններին, ասել է թե` Հայաստանի անվտանգությանը, Հայաստանի պետականությանը: Այլ կերպ ասած` խոսքը, ըստ էության, սահմանների հանդեպ ոտնձգության մի տարբերակի մասին է, և բոլորովին պարտադիր չէ, որ այդ ոտնձգությունը լինի ինչ-որ սահմանախախտման դեպքի տեսքով, ինչ-որ սահմանախախտ քուրդ կամ թուրք չոբանի միջոցով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031