Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի դիմաց անհրաժեշտ է տեղադրել լուսացույցներ

Հոկտեմբեր 15,2014 18:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների պատասխանատու Արթուր Փիլոսյանն առաջարկում է՝ որպեսզի քրեակատարողական եւ այլ հիմնարկներից Կենտրոնի դատարան ամբաստանյալներ բերող հատուկ մեքենաները չընկնեն վթարային իրավիճակների տակ՝ ծանրաբեռնված երթեւեկության պատճառով, դեպի դատարան մուտք ու ելք անող մեքենաների համար դատարանի դիմաց՝ փողոցի հանդիպակաց հատվածում, տեղադրվեն լուսացույցներ: Ըստ նրա՝ այս դեպքում դատարան մուտք ու ելքը կլինի անվտանգ: Ի դեպ, հայաստանյան գրեթե բոլոր դատարաններում այդ հարցը կարգավորված է:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի 23/1 հասցեում,  եւ քաղաքի ամենածանրաբեռնված դատարաններից մեկն է, որտեղ լսվում են բազմաթիվ քրեական եւ քաղաքացիական գործեր:

Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031