Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում ասաց, որ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ, դա այդպե՞ս է: «Առավոտի» այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ հարցը պետք է ուղղեք նախկին եռյակի պարոն Տեր-Պետրոսյանի հայտարարած հրաշալի քառյակի ներկայացուցիչներին: Ինձ համար մի հարց է ուղղակի բաց մնում: ՀԱԿ-ը ներկայացված էր որպես ֆրակցիա, իսկ քառյակը պառլամենտում ձեւավորված՝ դա ֆրակցիաների ձեւաչափով էր: ՀԱԿ-ն իր մեջ ներառում էր ՀԺԿ-ն: Հիմա, եթե իրենք այլ ձեւաչափ են ընդունում՝ իրենց խնդիրն է: Ճիշտը, որ խոսենք, մենք այդտեղ անելիք չունենք, եթե անկեղծ լինենք: Եվ որեւէ այլ վերապահում չենք կարող ունենալ այդ հարցերին: Ավելին՝ հարգանքով ենք մոտենում ՀԺԿ-ին, բայց գտնում ենք, որ եթե այդ քննարկումը պետք է տեղի ունենա իրենց ներսում, դա իրենց իրավունքն է, իրենց խնդիրն է, մենք այդտեղ անելիք չունենք»:
«Հրաշալի քառյակի» տարաձայնությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՅԴ-ի համար անընդունելի ձեւակերպումների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Միշտ այդպես է եղել` վճռական պահերին դաշնակները դավաճանել են, դա է իրենց ,,սկզբունքը,, ~~~
Մտան, ներսից ամեն ինչ իմացան, հետոո էլ թե` ,,անելիք չունենք,, ~~~
Անշուշտ, որ անելիք չունեք, քազի` ձեզ պատշաճող սև գործը արեցիք….!!!
Why should a man, whose blood is warm within,
Sit like his grandsire cut in alabaster?
Ասեմ թե ինչու, ասեմ, թե ինչպես…
Արյան հունն է հենց ցամաքում այսպես:
…Ճիշտ ես, մարդկություն ու ծով ես անքուն,
Բախվիր ժայռերին, մաքրվիր թաքուն:
Sleep when he wakes, and creep indo his jaundice
By being peevish?