Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին մեր սահմաններից ծեծված շան նման է հետ շպրտվել». գնդապետ Օնիկ Գասպարյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2014 23:02

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  հայտարարեց ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը: Բանակային այս կորպուսի զորամասերը տեղակայված են Տաուշում և Լոռիում: Վերջինս եկել էր Գյումրի` այս քաղաքից երրորդ բանակային կորպուսում ծառայության ընթացքում աչքի ընկնող 54 գյումրեցի զինծառայողների կարճաժամկետ`5 օրյա արձակուրդ տալու ու ծնողներից հատուկ շնորհակալություն հայտնելու:

IMG_3973

 

Դահլիճում նախ վավերագրական ֆիլմցուցադրվեց `հայ-ադրբեջանական շփման գոտում մեր զինվորների ծառայության մասին:

IMG_3979

Հնչեցին նաև երաժշտական կատարումներ` զինծառայողների նվագակցությամբ, այնուհետ ելույթ ունեցավ հրամանատար Օնիկ Գասպարյանը: Նա ասաց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և պարտություն կրած թշնամին, կորցնելով իրականության զգացողությունը և գերագնահատելով իր ուժերը,  փորձում է սադրանքներ իրականացնել մեր հենակետերի վրա: Այդպիսի մի սադրանք իրականացրեց հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն, արդյունքում ծեծված շան նման հետ շպրտվեց մեր սահմաններից` տալով զգալի կորուստներ:

IMG_3974

 

«Մեր զինվորները հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հուսալի պահպանում և պաշտպանում են մեր սահմանները: Դա ամենօրյա քրտնաջան, նաև վտանգավոր, բայց ծայրահեղ անհրաժեշտ աշխատանք է, որը անտրտունջ  կատարում են 18-20 տարեկան մեր զինվորները, հաճախ նույնիսկ չպատկերացնելով, որ  հերոսական գործ են կատարում`համարելով այն սովորական պարտականությունների կատարում»,- ասաց հրամանատարը:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայից ու Հայաստանից փախչողները ծեծ ած չեն չէ*:Ինչպիսի նվաճում:Ազգ եք է, ազգային մտածողությամբ:Մի քիչ էլ առաջ, ու 15-ը ձերն է :

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031