Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը վաղը կհրապարակվի

Հոկտեմբեր 14,2014 21:52

Վաղը կհրապարակվի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը Aravot.am-ին ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հայեցակարգին, հստակ նշել է, որ առաջարկված բարեփոխումների նպատակները համապատասխանում են իր դիրքորոշումներին. «Եզրակացության մեջ նշվել է, որ այդ փոփոխությունները շատ մեծ քայլ են Եվրոպայի խորհրդի արժեքների լիակատար իրականացման համար եւ  խրախուսում են Հայաստանի իշխանություններին այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում: Սա հնարավորություն է, որ երկիրը պետք  ձեռքից բաց չթողնի: Վենետեիկի հանձնաժողովի դիտողությունները վերաբերել  են տեխնիկական լուծումներին, որոնք հաշվի ենք առել արդեն հաստատված հայեցակարգում: Մեծ խնդիրներ Վենետիկի հանձնաժողովը չի արձանագրել»:

Պարոն Պողոսյանն ասաց՝ ինքը կողմ է քվեարկել այդ հայեցակարգին ու կիսում է այդ հայեցակարգի մոտեցումները.«Ավելի վաղ հրապարակված տարբերակից հիմնական տարբերությունն այն է, որ փորձել ենք կառավարման համակարգի հետ ավելի մեծ կոնկրետություն մտցնել, ավելի հստակ է ընդգծվել խորհրդարանական փոքրամասնության դերն ու կոնկրետ լիազորությունները: Այսօր հավանության արժանացած հայեցակարգը որեւէ արմատական փոփոխություն չունի ավելի վաղ հրապարակված տարբերակից»:

Պարոն Պողոսյանի խոսքով, հայեցակարգը վաղը կուղարկվի նախագահ Սերժ Սարգսյանին. «Եթե նախագահը հավանություն տվեց հայեցակարգին, հանձնաժողովը տասը ամսվա ընթացքում պետք է պատրաստի սահմանադրության փոփոխությունների բուն տեքստը: Թե քաղաքական քննարկումները ինչքան կտեւեն, ում հետ տեղի կունենան՝ նախագահի իրավասության մեջ է մտնում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Փոխեք, փոխեք, փոփոխեք,
    Բայց վերջում տեղափոխվեք,
    Շատ է հոգնել էս հողը,
    Պետք է քաղել բաղեղը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031