Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վրաստանում ֆրանսիայի նախկին դեսպան Էրիկ Ֆուրինեն լրագրողների հետ զրույցում խոսեցին նաև Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև սպասվելիք հանդիպման մասին: «Հոկտեմբեր ամսվա կարևորագույն, հրատապ թեմաներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է` ներկայությամբ Ֆրանսիայի նախագահի: Միտված ենք ստեղծել բոլոր այն պայմանները , որոնք ուղղված կլինեն վստահության մթնոլորտ ապահովելու, որը հնարավորություն պետք է տա այս հակամարտության հետագա բանակցային գործընթացում առաջընթաց գրավելու», ասաց Էրիկ Ֆուրինեն:
Իսկ ի ՞նչ նեդրումներ են պատրաստվում անել Հայաստանում ֆրանսիացիները, Ֆրանսիայի դեսպանը նշում է, որ Ֆրանսիան օտար երկրորդ ներդրողն է Հայաստանում. «Կարֆուրի» առաջին խանութները մոտ ապագայում կբացվեն Երևանում: Իսկ թե Գյումրիում ի՞նչ ներդրումներ են պատրաստվում կատարել, Անրի Ռենոն ասում է, որ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ֆրանսիական «Ապագա» ձեռնարկությունն արդեն իսկ սկսել է լայն գործունեություն ծավալել , և այս ոլորտում կատարած ներդրումների առյուծի բաժինը Ֆրանսիան հատկացրել է Գյումրիին:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ