Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռն արժեցել է 200 միլիոն դրամ

Հոկտեմբեր 14,2014 20:40

ՀՀ նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող ինքնաթիռի ծառայությունների համար 200 միլիոն դրամ է ծախսել:

Մեկ անձից կատարված գնումների հաշվետվության համաձայն, նախագահի աշխատակազմը «Էյր Արմենիա» ավիաընկերությանն է վճարել այդ գումարը, որում ներառված է  ՀՀ նախագահի այցերի չվերթների ծախսերը ` ավիասնունդը, վերգետնյա սպասարկման ծառայությունները, ավիավառելիքը, կայանման վարձերը, օդաչուների աշխատավարձերն ու օրապահիկները:

Նշենք, որ 100 միլիոն դրամի պայմանագիրն այս ավիաընկերության հետ ՀՀ նախագահի աշխատակազմը կնքել է մի անգամ հունիսի 30-ին, մի անգամ էլ` նույնքան գումարի չափով` օգոստոսի 29-ին:

Այս տարվա հուլիսի 10-ին կառավարության աշխատակազմը 19 միլիոն 200 հազար դրամ է վճարել կրկին «Էյր Արմենիային»` հատուկ չվերթի համար, եւ մի անգամ էլ մոտ 17 միլիոն դրամ` նորից հատուկ չվերթի համար հունիս ամսին է վճարել:

Մեկ անձից կատարված գնումներում դեռ հրապարակված չէ, թե որքան գումար է արժեցել հարկատուներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա պատվիրակության այցը ԱՄՆ:

Գործուղումների, կամ պաշտոնական այցերի համար հարկատուների հաշվին միլիոններ ծախսելու առումով 3-րդ հորիզոնականում արտաքին գործերի նախարարությունն է: Նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նրան ուղեկցող 4 անձի համար  օգոստոսին Անկարա կատարած այցը պետբյուջեին արժեցել է 5,4 միլիոն դրամ: Նշենք, որ նախարարն Անկարա է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջիփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Նախարարն իր պատվիրակության հետ Անկարա է մեկնել  Երեւան-Մոսկվա-Մյունխեն-Անկարա երթուղով: Մեկ անձից կատարած գնման պայմանագրում նշված է, որ 5,4 միլիոն դրամ ծախսերի մեջ է ներառված այդ պատվիրակության Անկարայում եւ Մոսկվայում մնալու օրապահիկներն ու գիշերավարձը:

Այս գերատեսչությունը  ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ դեսպան ուղարկելու համար վճարել է 2 միլիոն դրամ: Տիգրան Սարգսյանին ԱՄՆ են ուղարկել Երեւան-Փարիզ-Վաշինգթոն չվերթի բիզնես կարգով:

Այս տարվա օգոստոսի 8-11-ը նախարար Նալբանդյանի Երեւան-Կրասնոդար-Սոչ-Մոսկվա գործուղման, օրապահիկի ու գիշերակացի համար պետբյուջեից վճարվել է 705 հազար դրամ: Իսկ նույն ամսվա` օգոստոսի 3-6-ը Էդվարդ Նալբանդյանի Բելգիա եւ Ֆրանսիա գործուղման համար վճարվել է 820 հազար դրամ: Մեկ անձից կատարված գնումների հաշվետվությունում այս գերատեսչության կատարած գնումների գերակշռողը ավիատոմսերի ձեռք բերումն է, ինչը տրամաբանական է արտաքին գործերի նախարարության գործառույթների հետ կապված:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031