Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Նազարբաեւի հայտարարությունը էական նշանակություն ունի»

Հոկտեմբեր 14,2014 20:25

«Հայաստանի կողմից ինչ-որ պայման է ընդունվել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի Մինսկում կատարած հայտարարությանը, նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է փոխզիջման գալ այն նրբագույն հարցի շուրջ, թե ինչ սահմաններով է Հայաստանն անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը:

Նա հավելեց, որ պատասխանատուները հանրությանը չեն տեղեկացրել, թե այդ ի՞նչ են առաջարկել եւ ի՞նչ փոխզիջման է եկել Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Իսկ մնացած հանգամանքները, ըստ պարոն Սարգսյանի, պարզապես կարելի է ենթադրել. «Ենթադրությունը բացարձակապես որեւէ արժեք չունի, մինչեւ հիմա մամուլը պետք է դիմեր համապատասխան օղակներին, որպեսզի իմանար, թե դա ի՞նչ է դա նշանակում: Ես համարում եմ, որ դա շատ էական նշանակություն ունեցող հայտարարություն էր, որից կախված է այն քաղաքական իրավիճակը, որը ստեղծվելու է կապված այդ պայմանագրի հետ»:

Հայտնենք, որ ԳԱԼԱ-ն դիմել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ պարզելու, թե ինչ փոխզիջման մասին է եղել խոսքը, սակայն նա միայն ասել էր. «Դրա մասին մենք չենք կարող մանրամասներ հաղորդել»:

Իսկ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից ԳԱԼԱ-ի նույն հարցին այսպես են պատասխանել. «Մեր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031