Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ֆինանսների մեկամսյակ»-ի մեկնարկը՝ «Երևան Սիթի Տուր»-ով

Հոկտեմբեր 14,2014 18:49

Երևանի քաղաքապետարանը և Կենտրոնական բանկն արդեն երկրորդ տարին է՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար  կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։

«Իմ ֆինանսների մեկամսյակ» ծրագրի մասնակիցները ֆինանսական կազմակերպություններ են այցելում Երևանի զբոսաշրջային պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երևան Սիթի Տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով՝ ծրագրի համար գծագրված հատուկ երթուղով։

«Լինելով Երևան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական երթուղին՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրը մասնակցում է նաև Երևանի հասարակական կյանքին, ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմապիսի ակցիաների, ծրագրերի. հերթականը Կենտրոնական բանկի հետ  է, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և ոլորտով հետաքրքրված երիտասարդների արձագանքից դատելով՝ բավականին հաջողված է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։

Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների մեկամսյակ» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի  «Երևան Սիթի Տուր» ծրագրով հոկտեմբերի 14-24-ը  անցկացվելու է 6 շրջագայություն, որի մասնակիցները նախապես հերթագրվել են։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031